Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։
Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պետական սահմանի նույն դիրքերից ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. Փաշինյան
- ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
- Ադրբեջանը հստակ գիտի՝ ՀՀ իշխանությունից ի պաշտպանություն Արցախի և որպես այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու. Հակոբյան
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ
- Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ