2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա հիշեցրել է, որ 2008 թվականից միացման վճարները նույն են եղել, ինչը վերանայվել է նախորդ տարի և դրանք միջինը 2-3 անգամ բարձրանում են՝ ըստ սահմանված սանդղակի:
Ներկայացնելով փոփոխության սկզբունքը՝ Գարեգին Բաղրամյանը հատնեց, որ նոր միացող բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն արդեն գործող բաժանորդների համար և նրանց ֆինանսական բեռը չավելացնեն:
«2008 թվականին հարաբերությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 %-ը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50 %-ը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են: Այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել էր, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 %-ն էր փոխհատոցում, իսկ ներդրումները 90 %-ը գործող բաժանորդներն էին փոխհատուցում: Հիմա բալանս է վերականգնվել»,-հայտնեց Գարեգին Բաղրամյան:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչի համար է ՀԷՑ-ը տուգանվում 20 մլն դրամի չափով
- ՀԷՑ-ի բաժնի պետը դանակահարել է էլեկտրիկին
- ՀԷՑ-ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը
- «Վեոլիա Ջուր»-ի մեղադրանքից հետո ՀԷՑ-ն է արդարանում
- ՀԷՑ–ը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան