Էրդողան. Ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չենք տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ
Թուրքիան մտադիր չէ որևէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Էրդողանն ասել է «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որտեղ խոսել է իր ծրագրերի մասին։
«Առաջինը, մենք (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) մեր երկիրը պատերազմի չենք տանի, երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը, երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Մենք չենք կերակրի միգրանտներին։ Եթե մենք չլինեինք, արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի», - նշել է նա՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում։
Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջինում ամենամեծ աջակցությունը ստացած երկու թեկնածուները։ Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականի հունիսի 24-ին։ Այդ ժամանակ հաղթել է Էրդողանը՝ հավաքելով ձայների 52,6%-ը։
Սպասվում է, որ այս անգամ հիմնական մրցակիցները կլինեն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և Թուրքիայի գործող նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա