Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտնել է, որ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանը, Ուկրաինային, Սիրիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։
«Ապրիլի 6- 7-ը թուրք գործընկերոջ հրավերով Թուրքիա կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ երկկողմ համագործակցությանը, առևտրին, էներգետիկային, տուրիզմին վերաբերոց հարցեր։
Մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները