Ցորի զոհված զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու հաղորդման գործով գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն:
Նա հայտնեց, որ դատախազությունը գրություն է ուղարկել գեներալ Մոսվսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին կցելու և համատեղ քննություն կատարելու համար։
«Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային, ընդհանրապես իրար հետ առնչություն չեն կարող ունենալ»,- ասաց փաստաբանը։
Լ. Սիմոնյանը նշեց, քանի որ, իրենց կարծիքով, ցուցաբերվել է անգործություն, բողոք է ներկայացվել դատարան, որպեսզի դատարանն իր դիրքորոշումը հայտնի։
«Մեր հաղորդումը դեռևս քրեական գործ հարուցելու մասին է՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ՝ «կարող էր այս պատերազմը չլիներ և 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի»։ Այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է «Ցորի» հրամանատար Գևորգ Գևորգյանի մասով հարուցված քրեական գործին, Լ. Սիմոնյանն ասաց. «Գևորգ Գևորգյանի գործն այս պահին գտնվում է դատաքննության փուլում։ Այն վերաբերում է կոնկրետ Գևորգ Գևորգյանի գործողություններին։ Այդ գործից ևս մի մաս կա Ջալալ Հարությունյանի մասով, նրան էլ է «Ցորի» զորամասի հետ կապված մեղադրանք առաջադրվել, նախաքննության փուլում է»։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին». Եռաբլուրում բացվեց Ցորի հրետանավորներին նվիրված հուշարձան
- Ցորի հրետանավորները...նահատակման 2-րդ տարելիցը
- Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ. Փաստաբան
- Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան
- Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան