ԿԳՄՍ-ն կստեղծի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
«Նախատեսվում է գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ատեստավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքների և հստակ կատարողական ցուցանիշենրի հաստատման, գիտաշխատողների ատեսատավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները լավարկել ու հստակեցնել, ինչպես նաև ձևավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը զեկուցեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ԿԳՄՍ նախարարը հատարարեց, որ գիտության ուղղությամբ 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե իրականացվող բարեփոխումների ընթացքում չեն նկատել, թե ինչպես է բուհական համակարգը մեկուսանում հետազոտական բաղադրիչից:
«Այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել և ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության հետ: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և տրամաբանական: Ակադեմիական քաղաքի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ պետական սահմանի նույն դիրքերից ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. Փաշինյան
- Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է. Նիկոլ Փաշինյան
- ՀՀ գործադիրն այսօր կդադարեցնել ԱՊՀ մշակութային համագործակցության աջակցության ֆոնդի ստեղծման մասին արձանագրությունը
- Կառավարությունն այսօր 576.4 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան