Ճապոնիան Ուկրաինային 470 մլն դոլարի մարդասիրական օգնության նոր փաթեթ է հատկացրել
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 470 մլն դոլարի մարդասիրական օգնության նոր փաթեթի մասին։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցներն ուղղվելու են տարածքների ականազերծման և ռազմական գործողություններից հետո փլատակների մաքրման համար անհրաժեշտ սարքավորումներին։ Բացի այդ, գումարն ուղղվելու է ենթակառուցվածքների վերականգնմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական։
«Ճապոնիան, համագործակցելով միջազգային հանրության, այդ թվում՝ G7-ի երկրների հետ, կշարունակի աջակցել և կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին, որը դժվարությունների է բախվում»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ մարտի 14-ին, հայտնի էր դարձել, որ Ճապոնիան 2022 թվականին Ուկրաինային հատկացրել է 210 մլրդ իեն (մոտ 1,6 մլրդ դոլար) օգնություն։ Ուկրաինա են փոխանցվել ֆինանսական միջոցներ, սարքավորումներ և մարդասիրական օգնություն։ Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել փախստականներին հյուրընկալող հարևան երկրներին։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
- Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին