Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն դեպս, ՍԱՏՄ-ն դրան ուշադիր հետևում է»,-կառավարության նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ արձագանքելով լրագրողի պնդմանը, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները 40 դրամով նվազեցրել են գյուղացուց կաթի մթերման գները և էժան ներմուծված կաթի փոշի են օգտագործում արտադրության մեջ:
Նախարարը, ընդունելով, որ խնդիրը կա, հավելեց. «Այն, ըստ էության դրամի հետևողական արժևորման արձագանքն է, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշունը»:
Քերոբյանը տեղեկացրեց, որ արդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը քննարկել են կառավարությունում և նշեց, որ, չնայած դրամի արժևորումը մեծ դեր ունի գնաճը զսպելու մեջ, բայց արտահանող արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների համար որոշակիորեն բացասական նշանակություն ունի:
Հարակից հրապարակումներ`
- 2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
- Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
- Կաթնամթերքի արտադրամասն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով
- «Արզնի Կաթնամթերք»-ը և «Ապարանի Պանրի Գործարան»-ը բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են մակնշել և իրացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան