Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.
«Իրանական սպառնալիքը Ադրբեջանի և Իսրայելի համար ընդհանուր է: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և ստեղծում անկայունություն Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով տեռորիզմը: Մենք պետք է գործենք միասին...Մենք չպետք է թույլ տանք Իրանին զարգացնել իր միջուկային կարողությունները»:
Վերջին մի քանի օրերին, մասնավորապես, իսկ հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները ամենևին մարտական դիրքերի կամ բարձունքների խնդիր չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է ու առայժմ զարգանում է մեզ համար առնվազն անբարենպաստ սցենարով»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում