Փաստաբան. Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Շատերին հետաքրքրեց Պետրոսի և Էդգար Ղազարյանի Rec-ի թեման, դե որովհետև դա ավելի սկանդալային և «դեղին» թեմա է:
Իրականում հարցազրույցում կարևորում եմ մեկ այլ՝ բովանդակային հարց. մեկ սխալ (համատարած) ընկալում, մեկնաբանում և դրա ճիշտ պարզաբանում Էդգար Ղազարյանի կողմից։
Այս սխալ ընկալումը բնության մեջ կա շատ վաղուցվանից, դրա մեջ էին մեղադրում նաև Թաթոյանին։ Եվ այսպես, ըստ այդ մեկնաբանության ՄԻՊ-ը պետք է պաշտպանի նաև իշխանության մարմիններին և պատգամավորներին ընդդիմության ինչ-որ ուժերից և մարդկանցից։ Սա տոտալ անգրագիտություն է և այս թեմայով իսկապես կա համատարած վերապատրաստումների կարիք։
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը սկսում և ավարտվում է, ուշադիր՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությանը հետևելը։
Այլ կերպ ասած իշխանական պատգամավորին ՄԻՊ-ը կարող է պաշտպանել միայն մեկ դեպքում, եթե նույն իշխանությունները կամ ասենք քննչական մարմինները ապօրինի հետապնդեն այդ պատգամավորին։
Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու, նման միտք ասողներին պետք է օրենսդրորեն արգելել եթերային ժամանակ տրամադրելը։
Վերապատրաստումների երկրորդ թեման պետք է լինի հրապարակային հայտարարություններով անմեղության կանխավարկածի խախտման սահմանների ներկայացումը, բայց դա լրիվ այլ քննարկման առարկա է»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին` կազմակերպելու իմ հանդիպումը ՔՊ պատգամավորների հետ
- ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով ԱԺ հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի
- ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
- Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին
- Էդգար Ղազարյանն առաջադրվել է ՄԻՊ թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան