Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է. «Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Դրանցից մեկն այս երկրի սահմաններին Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է»:
ParsToday-ի փոխանցմամբ, դիմելով Բաքվին, նա հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան»։
Իրանական բանակի պաշտոնյան նշել է, որ մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Բաքվի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։
Հեյդարին հավելել է. «Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է