Արցախում նոր կտրոններ տրամադրելու մասին հայտարարությունը բարկացրել է արցախցիներին
Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:
Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբն ու մանրաամսնում, որ տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։
Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։
Շտաբի այս հայտարարությունը բարկացրել է արցախցիներին, նրանք չեն հասկանում՝ ինչ պետք է անել հին կտրոնների հետ, որոնք դեռ չեն օգտագործել, առաջարկում են թուղթ ու ներկ չվատնել։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Արցախում սննդի կտրոնները չեն աշխատում ու մարդիկ չեն կարողանում դրանցով ապրանք գնել, քանի որ բերվում է ապրանք, որը վաճառվում է ավելի թանկ գնով։ Հաջորդ խնդիրը վերաբերում է կտրոնների ժամկետին։
«Կտրոնների ժամկետը հիմա երկարացրել են ու դարձել է իրավիճակ, երբ մարդ իր կտրոնն օգտագործել է և չի կարողանում նոր կտրոն ստանալ։ Հիմա ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Դրա համար, ցավոք, գնաճն այս իրավիճակում վերջին կետն է: Դրա համար պետք է սկզբից հստակ լինի՝ ո՞վ է առնում այդ ապրանքը, ի՞նչ գներով է առնում, ով է այդ տենդերը կազմակերպվում, քանի որ շատ փոքր քանակի մեքենաներ կարող են գնալ-գալ Արցախ և պետք է տեսնել, թե ում ձեռքին է սնունդն ապահովելու գործընթացը»,- ընդգծել էր Ռուբեն Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան