Այս տարի Ախալքալաքից պարտադիր զինվորական ծառայության կանցնի 60 հոգի
Վրաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 1-ին և կշարունակվի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ախալքալաքի մունիցիպալիտետի պարտադիր զինվորական ծառայության պետք է անցնի 60 նորակոչիկ:
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետարանի Զինվորական հաշվառման և զորակոչային ծառայության պետ Ժիրայր Զանդարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետից պարտադիր զինվորական ծառայության պետք է անցնի 60 հոգի:
«Տարեկետման հետ կապված փոփոխություններ չունենք: Ինչ վերաբերվում է հաճախ տրվող հարցին, թե ուսանողները կարո՞ղ են այս տարի ևս տարեկետում վերցնել, ապա՝ այո, եթե նրանց ուսանող լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնեն: Նաև նրանք, ովքեր ամուսնացած են և երեխա ունեն մինչև երեխայի 3 տարեկան դառնալը կարող են տարեկետում վերցնել», – ասել է Ժիրայր Զանդարյանը: