Հասարակություն 13:10 31/03/2023 Հայաստան

Կենսաթոշակային ֆոնդերի 2022 թվականի տվյալները շատ սարսափելի էին. Դավիթ Հայրապետյան

Կուտակային կենսաթոշակային հիմնադրամների շահառուները կրկին ահազանգում են, որ տարիների ընթացքում իրենց կուտակած գումարները պակասել են: Խնդիրն իր օրինակով Panorama.am-ին ներկայացրեց ԵՊՀ դասախոս, հոգեբան Դավիթ Հայրապետյանը:

«Երբ կուտակային կենսաթոշակայինը ներդրվեց, նրան առաջին միացածներից մկը ես եմ եղել: Սկզբնական շրջանում 5% մասնակիցն էր փոխանցում կենսաթոշակային հիմնադրամ, 5%-ն էլ պետությունը: Այսինքը, ես իմ աշխատավարձից 5%-ը տալիս էի ֆոնդին, 5% էլ պետությունն էր ավելացնում և այդ գումարը, որը «երկար փող» ենք ասում, գնում էր երկարատև գործողության մեջ և ես դրանից տոկոսներ էի ստանում: Հետեգայում, կարծեմ 2018 թվականին էր, նոր իշխանություններն ասացին, որ մասնակիցը պետք է 2.5% տա, իսկ պետությունը 7.5%-ը կվերցնի իր վրա, որը տևեց մեկ տարի և հանկարծակի որոշվեց, որ 7.5%-ը տալիս է մասնակիցը և 2.5%-ը պետությունը: Այսինքը մեր 2.5% -ը դարձավ 7.5% և այն մենք փոխանցում ենք կառավարչին: Հայաստանում երկու կառավարիչ ունենք և 3 ֆոնդ, ստացվում է, որ միայն դրանց մեջ կարող ես ընտրել՝ 6 ընտրության իրավունքով:

Ես անձամբ ընտրել եմ հավասարակշռվածը, որտեղ պայմանն այսպիսին է՝ իմ գումարի 75%-ը դրվում է պարտատոմսերի մեջ 25%-ն արժեթղթերի մեջ, այսինքը՝ ակցիաներ են ձեռք բերվում: Մինչև 2020 թվականը իմ դրած 10%-ի վրա մոտավորապես 7-8%  եկամուտ է եկել, նայած տարի: Հետևաբար՝ քո գումարը ոչ միայն պահպանվում էր, այլև ավելանում էր, քանի որ այդ փողն աշխատում էր: Կորուստները սկսեցին արձանագրվել 2020 թվականից սկսած՝ ոչ միայն հավասարակշռված, բալանսավորված ֆոնդերում, այլև այնտեղ, որտեղ 100%-ը պետական պարտատոմսեր էին և այլն:

Երբ այդ ընթացքում դիտարկում էի, իմ համար խնդիրն այնքան մեծ չէր, որովհետև, եթե, պայմանական թվով, ես դրել եմ 1000 դրամ,  պետությունը դրա վրա ավելացրել էր 500 դրամ, այդ 1500 դրամը տրամադրվել է կառավարչին  ու ինքը վնասներ էր կրում՝ այն չէր անցնում 500 դրամը և ես հոգեբանորեն տրամադրվում էի, որ իմ 1000 դրամն ֆոնդում է, օգուտ չի բերել, պետության տված 500 դրամից էլ ինչ-որ բան վնաս է գնացել,  այն ինձ չի վերաբերում: Բայց 2022 թվականի տվյալները շատ սարսափելի էին, որովհետև, եթե ես պայմանական տվել եմ 1000 դրամ, 500 էլ պետությունը, իսկ այդ տարի կորուստը կազմել էր մոտավորապես 800 դրամ և ավել՝ մինչև 1000 դրամ: Այսինքը, կառավարիչը ոչ միայն պետության տված 500 դրամն էր կորցրել, այլև իմ մուծած 1000 դրամից 500 դրամ էլ պակասել է: Ճիշտ է՝ ֆոնը չի պակասել, քանի որ ես գումար եմ տալիս, բայց իմ տված գումարից պակաս է ստացվում:

Ժամանակին կառավարիչները բացատրություններ տվեցին, որ այն կախված է դոլարային կուրսի տատանումներից, այսինքն՝ արժեթղթերը ձեռք են բերվել դոլարով, վերջինիս գինը իջնում է՝ հետևաբար արժեթղթերն իրենց արժեքը կորցնում են դրամային համարժեքով: Ինչ որ տեղ այն կարելի է բացատրություն համարել, բայց, միևնույնն է, կրկին այդքան տատնում չպետք է տար՝ եթե հաշվի առնենք, որ մեր գումարի 75 %-ը պետական պարտատոմսերով է, ընդամենը 25%-ն է ռիսկային և այնտեղ կարող են վնասներ լինել:

2022 թվականի վնասներն բավականին շատ էին, ամբողջ ֆոնդից մոտավորապես 8 % դու կորուստ էս կրել, որը բավականին մեծ գումար է և հիմա էլ, չգիտենք՝ այդ տենդենցը կշարունակվի, թե չէ: Կարող են բացատրել, որ այն պայմանավորված է շուկայի անկայունյությամբ կամ արժեթղթերի շուկան է ընդհանուր ընկած, բայց կառավարիչն այնպես պետք է կառավարի ֆոնդերը, որ եթե այն եկամտաբերություն չի ապահովում, գոնե քո տված գումարից չպակասի: Ստացվում է, որ պետության գումարից ինչ-որ բան պակասեց, կորավ, չգիտեմ ինչ եղավ, հիմա էլ արդեն իմ տված գումարներն է պակասում: Այն անընդունելի է, որովհետև ստացվում է, որ եթե ես այդ նույն գումարը չտայի պետության միջոցով կառավարչին, այլ տանեի դնեի իմ բարձի տակ, այն եթե չի էլ ավելանա, բայց գոնե չի պակասի, կամ եթե ես ամենավատ ներդումն անեի և այդ գումարը դնեի բանկում որպես ավանդ, ապա նրա նվազագույն եկամտաբերությունը տարեկան գոնե 3-4 % կլինի և այն երաշխավորված կլինի:

Բայց այս դեպքում դու բանկային մեծ կորուստներ ես կրում, հասկանալի չէ, թե այն ինչքան է շարունակվելու և վերջում ինչ է լինելու, սա է ամբողջ խնդիրն: Այն գումարը, որը դու կուտակում ես քո կենսաթոշակի, քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու համար, երբ թոշակի անցած լինես, լուրջ վտանգի տակ է և դու ոչինչ չես կարող անել: Դու չես կարող այդ գումարը հետ ուզել, կա՛մ ուրիշ կառավարիչ պահանջել, կա՛մ ինքդ ներդրումներ անես, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կարող ես քո գումարը վերցնես և կառավարես: Այս դեպքում դու ընկած ես թակարդը և քո աշխատավարձից ամեն եռամսյակ տալիս ես և չգիտես, թե դրա հետ ինչ կլինի հետագայում»,-ասաց Հայրապետյանը:

Panorama.am-ի լրագրողը հետաքրքրվեց, թե որպես շահառու ԵՊՀ դասախոսը խնդրի ի՞նչ լուծումներ է տեսնում:

Դավիթ Հայրապետյանը պատասխանեց. «Հիմնահարցը շատ լուծումներ ունի, բայց դրանք պետք է առաջարկի պետությունը, իսկ այս պահին պետությունը նույնիսկ հանձն չի առնում , որ այնտեղ խնդիր կա, չի քննարկվում խնդիրը, ուր մնաց՝ լույծմանը հասնենք: Ոչ մի մեխանիզմ չեն կիրառում կառավարիչներին վերահսկելու համար, ես չեմ տեսնում, համենայն դեպս: Չեն ասում որ երրորդ, չորրորդ կառավարչին կբերեն, որպեսզի այս կառավարիչները ձգվեն և մտածեն, թե ինչպես են այդ փողն ավելի արդյունավետ կառավարելու: Ընդ որում, այդ կառավարիչները մեր թոշակներից իրենց բավականին բարձր աշխատավարձեր են դուրս գրում, բայց մեր թոշակներն մինուսով են գնում:

Չկա մեխանիզմ իրենց պատժելու կամ իրենց աշխատավարձերից պահելու և ֆոնդերին ուղղելու համար: Չկա ոչ մի բան, մարդիկ մեծ բոնուսներով աշխատում են և ասում են՝  ի՞նչ է եղել որ, այս տարի էլ վնաս կրեցինք: Սա տարօրինակ է և ո՛չ Ֆինանսների նախարարությունը,  ո՛չ կառավարությունը, ոչ մեկը չի անդրադառնում խնդրին, ասելով՝ նորմալ է այս տարի էլ 8 % կորցրեցինք : Այդ 8 % -ը ամբողջ կուտակածից է, հասկանո՞ւմ եք, որը միայն այս տարվա կուտակումների մոտ 60-70 %-ը կարող է լինել:  Այսինքը՝ դու 8 % տոկոս կորցրել ես ոչ թե այս տարվա կուտակումից, այլ 10 տարվա կուտակումից: Պայմանական ասած՝ եթե ամեն տարի 1000 դրամ էիր դրել և 10 տարում 10000 դրամ էիր կուտակել, ապա այս տարի դու կորցրել ես 800 դրամը, որը տվյալ տարվա տված գումարի 80%-ն է ստացվում: Այլ կերպ ասած, այն նշանակում է, որ այս տարի դու ուղղակի փողը շպրտել ես դուրս, գրեթե 0% կուտակում ես ունեցել, սա է հիմնահարցը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}