Իտալական դատարանն արգելել է դա Վինչիի «Վիտրուվյան մարդ»-ու պատկերով փազլներ
Իտալական դատարանն արգելել է խաղալիքներ արտադրող գերմանական Ravensburger ընկերությանը Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդ»-ու պատկերով փազլներ պատրաստել: Որոշումն ընդունվել է վենետիկյան Accademia պատկերասրահի հայցով, որտեղ պահվում է նկարը։ Թանգարանը հայտարարել է, որ իրավունք ունի ֆինանսական փոխհատուցում ստանալ փազլներ արտադրողի կողմից, չնայած որ աշխատանքը հանրային սեփականություն է:
artguide.com-ի հաղորդմամբ, որոշման հիմքում ընկած է Իտալիայի մշակութային ժառանգության և լանդշաֆտի մասին օրենսգիրքը, որը երկրի պետական հաստատություններին հնարավորություն է տալիս պահանջել կոնցեսիոն վճարներ կամ ուղղակի արգելք դնել արվեստի կարևոր գործերի առևտրային վերարտադրման վրա՝ անկախ հեղինակային իրավունքի կարգավիճակից: Դատարանը մերժել է Ravensburger-ի փաստարկն այն մասին, որ օրենսգիրքը կիրառվում է միայն Իտալիայում և պարտավորեցրել է ընկերությանը 1500 եվրո վճարել Accademia Gallery-ին փազլների արտադրության յուրաքանչյուր օրվա համար սկսած 2022 թվականի նոյեմբերի 17-ից։
«Վիտրուվյան մարդ»-ու պատկերով փազլներն Իտալիայում վաճառվում ենէ 2009 թվականից, սակայն ընկերության և Accademia Gallery-ի միջև վեճը սկսվել է մեկ տասնամյակ անց: Սա առաջին դեպքը չէ, երբ իտալական թանգարանները դիմում են մշակութային ժառանգության օրենսգրքին. անցած հոկտեմբերին Ուֆիցի պատկերասրահը դատի է տվել Jean Paul Gaultier բրենդին՝ Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» պատկերն օգտագործելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան