«Հրապարակ». ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում՝ զբաղեցնելով բարենպաստ դիրքեր։
Բանն այն է, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվի այս ապրիլի 1-ից, և Արցախից Հայաստան մտնող ճանապարհը պետք է անցնի միայն Կոռնիձորով, թեպետ նախկինում Տեղ գյուղով էր անցնում, իսկ սա նշանակում է, որ միջանցքն ու դրա տրամաբանության մեջ մտնող 5 կմ-անոց բուֆերային գոտին ևս Տեղ գյուղից պետք է տեղափոխվի դեպի Կոռնիձոր:
Ադրբեջանը փաստացի 2 օր առաջ սկսել է տեղակայման, դիրքավորման աշխատանքներ իրականացնել Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ: ՀՀ իշխանությունը, տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, առնվազն պարտավոր էր ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղակայել այդ հատվածում, որպեսզի Ադրբեջանի զինուժը չգար և չդիրքավորվեր բարենպաստ բարձունքներում։
Փոխարենը իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, և ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձևավորվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին