Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի խաղաղապահները» ցանկանում են Ուկրաինայի միջոցով երրորդ համաշխարհայինը սկսել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի խաղաղապահները», հակամարտության մեջ մտնելով Ուկրաինայի կողմից, ցանկանում են երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել։ Այս մասին նա գրել է Telegram-ալիքում։
Մեկնաբանելով եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները ՆԱՏՕ-ի հովանու ներքո Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու գաղափարի մասին՝ Մեդվեդևը նշել է, որ քիչ հավանական է, որ դաշինքի երկրները «Ուկրաինային համոզեն չկռվել Ռուսաստանի հետ» և «սվինները խրեն հողի մեջ», չնայած մինչ այդ նրանք Կիևին զենք էին մատակարարում, երկիր ուղարկում «սպանությունների և արյունոտ ձեռքերով իրենց վարձկաններին, հրահանգիչներին» և Բանդերայի հետևորդներին հանձնում էին «մրցանակներ և մեդալներ»։
ԱԽ փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի իրական մտադրությունները պարզ են՝ «շփման գծում հաստատել այնպիսի խաղաղություն, որն իրենց ձեռնտու է ուժի դիրքերից»։
«ՆԱՏՕ-ի այսպես կոչված խաղաղապահները պարզապես պատրաստվում են հակամարտություն մտնել մեր թշնամիների կողմից։ տակացնել ձեռքեր այս պատերզմի գրակում՝ իրավիճակը հասցնելով անվերադարձի կետին և սանձազերծել երրորդ համաշխարհային պատերազմը, որից այնքան խուսափում են բառերով»,-գրել է նա։
Մեդվեդևը զգուշացրել է, որ այդ «խաղաղապահները» կդառնան լեգիտիմ թիրախ Ռուսաստանի Զինված ուժերի համար, եթե առանց ՌԴ-ի համաձայնության զենքը ձեռքին տեղակայվեն առաջնագծում և ուղղակիորեն սպառնան Ռուսաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Ուկրաինային 470 մլն դոլարի մարդասիրական օգնության նոր փաթեթ է հատկացրել
- Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
- Մեդվեդևն առաջարկել է Ուկրաինան վերանվանել «Խոզային Բանդերա-Ռայխ»
- Մեդվեդևը բացատրել է, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան