Ոճաբանը ներկայացնում է ինչպես ճիշտ կրել սպորտային կոշիկները
Ոճաբան Անդրեյ Պրոյավկինը ներկայացրել է սպորտային կոշիկներ կրելու ճիշտ եղանակաները։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նախ մասնագետը հորդորել է դրանք բոբիկ չհանգնել։
«Հագեք կարճ կամ երկար սպորտային գուլպաներ: Եվ երկրորդը, սպորտային կոշիկներն ու զուգագուլպաները լավագույն համադրությունը չեն, թեև զուգագուլպաները թրենդային են», - ասել է Պրոյավկինը:
Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տվել դրանք չհամադրել մինչեւ ծնկները հասնող գրասենյակային կիսաշրջազգեստի հետ։ Ավելի լավ է ընտրել մինի կամ մինչև կրունկ հասնող կիսաշրջազգեստները, որոնք հիանալի տեսք ունեն վինտաժ ոճի կոշիկների հետ: Սպորտային կոշիկները կարելի է կրել լայն ու ազատ տաբատի և մեծ չափսերի բաճկոնի հետ։
«Պետք է նախապատվությունը տակ մինիմալիստական, միաձույլ գույների և վերնաշապիկների զգեստներին։ Նրբագեղ զգեստները շատ ավելի դժվար է համադրել սպորտային կոշիկների հետ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա