Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իսրայելից արձակված հրթիռների մի մասի ոչնչացման մասին
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ Իսրայելի արձակված հրթիռների մի մասը ՝ հարձակման հետևանքով նյութական վնաս է պատճառվել: Սիրիայի պաշտպանության նախարարության՝ հրթիռակոծման մասին տարածված հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղել հարձակումը, լսվել են պայթյուններ։
«Այսօր ժամը 00.17-ին իսրայելական ուժերը օդային ագրեսիա է իրականացրել Գոլանի բարձունքներից հրթիռներ արձակելով և հարվածելով Դամասկոսի նահանգի հատվածներից մեկին: Մեր ՀՕՊ համակարգերը արձագանքել են հակառակորդի հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը, ագրեսիայի հետևանքով որոշակի նյութական վնաս է հասցվել»,-ասված է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Սա արդեն երկրորդ հարձակումն է Սիրիայի վրա մեկ օրվա ընթացքում։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի առավոտյան հայտարարել է Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով երկու զինվորի վիրավորվելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին