Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում: Նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, ով 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում։
Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, ով մինչ այդ ծառայում էր Եմենում։
Թե՛ Սիրիան, թե՛ Եմենը Իրանի համար առաջնային նշանակության աշխարհաքաղաքական գոտիներ են, որտեղ Իրանն իրականցնում է ռազմաքաղաքական լայն գործունեություն։
Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում։ Ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։
Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ դե-ֆակտո իշխանության թույլտվությամբ նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։
Փաստացի, ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ Ու շարունակելու է գալ։ Մինչդեռ Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլ անել ավելին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
- Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
- Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան