«Վստրեչի կամուրջը» քանդել են, իսկ աշխատողներ չկան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Սա Երևանն է։ «Վստրեչի» կամուրջը՝ քաղաքի ամենաինտենսիվ երթևեկության հանգույցներից մեկը ժամը 15:30-ին։
Իշխանությունները նախապես տեղեկացրել էին կամրջի ամրանների վերանորոգման աշխատանքների մասին, սական աշխատանքներ, որպես այդպիսին չեն իրականացվում:
Ինչպես յուրաքանչյուր այլ դեպքում, այս անգամ ևս հաջողվել է միայն քանդել կամուրջը: Լավագույն դեպքում երեք անձ է աշխատում կամրջի վրա, իսկ այժմ, օրը ցերեկով ոչ մի աշխատող չկա:
Հետաքրքիր է՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց ամառանոցներն էլ են այս տեմպով շինում»։