Ավագ շաբաթվա արարողությունները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 20-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է ապրիլի 9-ին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին
Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:
Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։
Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)
Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս.
Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)
Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։
Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։
Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։
Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)
Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8 )
Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը
17:30-ին։
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պահք. Գալստյան կիրակի՝ մարտի 26
- Մեծ պահք. միջինք
- Մեծ պահք. տնտեսի կիրակի՝ մարտի 12
- Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը. Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյան
- Մեծ պահք. արտաքսման կիրակի՝ փետրվարի 26
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան