Լուկաշենկոն կանանց կոչ է արել կրակել սովորել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանանց կոչ է արել սովորել կրակել ավտոմատից և ատրճանակից։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված ուղերձում, գրում է «Լենտա.ռու»-ն։
«Կանայք պետք է կարողանան պարզապես տիրապետել թեկուզ հասարակ զենքին՝ ատրճանակին, ինքնաձիգին»,-ասել է Բելառուսի ղեկավարը։
Նշենք, որ այսօրվա ուղերձում Լուկաշենկոն առաջարկել է հրադադար հայտարարել Ուկրաինայում՝ առանց զորքեր տեղափոխելու և զենք ու տեխնիկա փոխանցելու իրավունքի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները