Քեոպսի բուրգը զբոսաշրջիկների համար փակ կլինի
Գիզայում Քեոպսի բուրգը հունիսից փակ կլինի հանրության համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը:
«Նպատակն է Գիզայի բուրգերի պահպանման ծրագրի շրջանակներում սկսել վերականգնման աշխատանքները:
Քեոպսի բուրգի փակման ողջ ընթացքում Միկերինի բուրգն այցելուների համար բաց կլինի ներսից»,- ասվում է նախարարության սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։
Գիզայի աշխարհահռչակ բուրգերի հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մոտ՝ Նեղոս գետի արևմտյան ափին, համանուն սարահարթում։ Հուշարձանների տարիքը գերազանցում է 4,5 հազար տարին։ Համալիրը բաղկացած է IV դինաստիայի (կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2639-2506 թվականներին) փարավոնների երեք մեծ բուրգերից՝ Քեոպս, Քեֆրենի և Միկերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները