Քաղաքական 07:49 31/03/2023 Հայաստան

«ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր անօրինական գործողություններով միջամտել է լրատվամիջոցի տեղեկություններ տարածելու իրավունքին»

ԱԺ աշխատակազմի նորմի կիրառումը «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ փորձ էր։  Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է փորձագիտական կարծիք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև տեղեկատվական վեճի վերաբերյալ։

Ըստ կարծիքի, ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր անօրինական գործողություններով միջամտել է լրատվամիջոցի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքին։

«Պաշտոնատար անձի նման վարքագիծը ոչ միայն օրենքի, այլ նաև հանրային ծառայողի վարքագծի խախտում է։ Հանրային ծառայողները պետք է դրսևորեն հարգանք օրենքի գերակայության նկատմամբ, որը բխում է հանրությանը ծառայելու գիտակցման էթիկական սկզբունքից՝ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածի։ Մինչդեռ, պաշտոնատար անձի նման օրինազանց վարքագիծը վնասում է երկրի օրենսդիր մարմնի բարեվարքության համակարգը և խաթարում է Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահությունը»,-ասված է խորհրդի արտահայտած կարծիքում։

Խորհուրդը եզրահանգում է, որ նշված  նորմի կիրառությունը «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման փորձ էր։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է «Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցները կազմ-պատրաստ սպասում են. լարված իրավիճակ» վերնագրով հոդված։ Հոդվածը բաղկացած էր երկու նախադասությունից։ Առաջին նախադասությամբ նշվել է․ «Ազգային ժողովում թեժ քննարկում է, և անվտանգության աշխատակիցները միջանցքում կազմ-պատրաստ սպասում են, եթե դահլիճում բախում լինի, արագ մտնեն դահլիճ և հանդարտեցնեն պատգամավորներին»: Այդ նախադասությանը հաջորդում են երկու լուսանկարներ, որոնցում պատկերված են ԱԺ անվտանգության մոտ ութ աշխատակիցներ, որոնք սպասում էին ԱԺ դահլիճի մուտքի դռան մոտ՝ միջանցքի կողմից։ Լուսանկարներն արվել են օրաթերթի լրագրողի կողմից։ Լուսանկարների սկզբնական տարբերակում անվտանգության աշխատակիցների դեմքերը հստակորեն երևում էին, բայց ավելի ուշ օրաթերթի կողմից նրանց դեմքերը շղարշվել են։ Այդ լուսանկարներից հետո հոդվածն ավարտվում է հետևյալ նախադասությամբ․ «Նշենք,  որ Ազգային ժողովում քիչ առաջ թեժ իրավիճակ էր: Վիճաբանում էին ընդդիմադիր և իշխանական պատգամավորները»:

Հոդվածի հրապարակումից հետո Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է օրաթերթի գլխավոր խմբագրին ու պահանջել հեռացնել  հրապարակված նյութը։ Գլխավոր խմբագիրը հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Դրանից հետո օրաթերթի գլխավոր խմբագիրը ստացել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրությունը, որում, հղում կատարելով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի վրա, նշվել է, որ օրաթերթի խմբագիրը խախտել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը՝ ԱԺ շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և նշված կարգի պահանջները, որը դրսևորվել է նրանով, որ խախտվել է ԱԺ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության» կանոնների 2.8. կետի պահանջը, ըստ որի՝ պահպանվող օբյեկտի տարածքում արգելվում է տեսա կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Գրության վերջին պարբերությամբ հեղինակը նշել է հետևյալը․ «նախազգուշացնում ենք, որ Դուք խախտել եք Հավելվածի 22-րդ կետի 4-րդ ենթակետի և Կանոնների 2”8-րդ կետի պահանջները, այն է՝ սույն թվականի մարտի 21-ին Ազգային ժողովում տեսանկարահանել և «Armlur.am» լրատվական կայքում հրապարակել եք պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»։

2023 թվականի մարտի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը պատասխանել է գրությանը՝ հայտնելով, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գերազանցել է իր պաշտոնեական դիրքը՝ լրատվամիջոցին ուղարկելով նախազգուշացում, քանի որ «որևէ օրենսդրությամբ» նա իրավունք չուներ նախազգուշացում ուղարկել լրատվամիջոցին։ Նաև նշել է, որ  ԱԺ աշխատակազմը՝ ի դեմս լրատվական ծառայության, գրաքննության փորձ է արել՝ պահանջելով հեռացնել նյութը, որը ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի և ԱԺ-ում հաստատված հավատարմագրման կարգի խախտում է։ Եզրափակելով գրությունը՝ գլխավոր խմբագիրը նշել է, որ որևէ դեպքում չի հեռացնելու հրապարակված նյութը կայքից, սակայն որոշել է լուսանկարներում անվտանգության աշխատակիցների դեմքերը «փակել»՝ «հարգելով նրանց ծառայությունը»։

Գրությանը պատասխանելուց հետո օրաթերը հրապարակել է հերթական հոդվածը, որում խմբագրությունը հորդորել է ԱԺ աշխատակազմին «օրինազանցությամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աչքի չընկնել և չփորձել գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}