Աշոտյան. Թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցածին, գրում է.
«Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության և օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսևորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ և ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում և Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների և մարդկանց կողմից դեռ առջևում է»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ Նիկոլը շատ գոհ է հիմա
- ՔՊ-ականներիի կազմակերպած սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում Ադրբեջանի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան
- Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու
- Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. ընդդիմադիր պատգամավորին իրավապահները տարել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին