Մինչ այս պահը որպես դեպքի ականատես չեմ հարցաքննվել․ Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Այսօր` 2023թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք և նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ-որ առարկայով։
Մինչ այս պահը`ժամը 19։15-ին, ես որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ-որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որևէ առարկա չի եղել և նա որևէ առարկայով չի հարվածել։
Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գոռգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։
Մնացածի մասին քիչ ավելի ուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը