Լավրով. Արտաքին քաղաքականության հայեցակարգում ներդրվել է դաշնակիցներին պաշտպանելու նպատակով ՌԴ ԶՈւ-ի օգտագործման հայեցակարգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում ներդրվել է դաշնակիցներին պաշտպանելու համար ՌԴ զինված ուժերի օգտագործման թեզը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախարարը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։
Նշվում է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես արդեն սկսված հարձակումը հետ մղելու, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության կամ նրա դաշնակիցների վրա նման հարձակումը կանխելու համար։
«Այսպիսով, մենք միանշանակ հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք ռուս ժողովրդի գոյության և ազատ զարգացման իրավունքը»,-ընդգծել է Լավրովը։
2023 թվականի մարտի 31-ին նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները