Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և հրադադար հայտարարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հրադադար հայտարարել Ուկրաինայում ՝ առանց զորքեր տեղափոխելու և զենք ու տեխնիկա փոխանցելու իրավունքի։ Նման հայտարարությամբ Բելառուսի նախագահը հանդես է եկել ուրբաթ ՝ մարտի 31-ին, Ազգային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Մենք պետք է կանգ առնենք հիմա՝ նախքան էսկալացիայի սկսվելը: Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա կարծիքով՝ ուկրաինացի զինծառայողներն այլևս չեն ցանկանում ռազմական գործողություններ իրականացնել, քանի որ չեն հասկանում, թե որն է դրանց իմաստը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «սպանդն» Ուկրաինայում չի ավարտվի, քանի դեռ ԱՄՆ-ը դրա համար թույլտվություն չի տվել ։ Այդ պատճառով, ըստ Լուկաշենոկոյի, հակամարտության կողմերը պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնեն՝ չսպասելով արևմտյան միջնորդներին։
Բելառուսի նախագահը հավելել է, որ հրադադարի դեպքում, երբ Արևմուտքը փորձի միջամտել իրավիճակին, Ռուսաստանը պարտավորված կլինի օգտագործել «ռազմարդյունաբերական համալիրի և բանակի ողջ հզորությունը հակամարտության սրումը կանխելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները