Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում կարող է լրջորեն ապակայունանալ։ ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ:
«Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։
Տասմագամբետովը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը երկար տարիների հակասությունների հետևանք է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին