Հրազդան ձորին հարող տարածքներում պարեկային հսկողությունը կուժեղացվի
«Շրջանցիկ թունել բանավանի Հրազդան ձորին հարող հատվածներում շինաղբի անօրինական թափման դեմ պայքարն անշուշտ զգալի արդյունք է տվել, սակայն նմանատիպ դեպքերը վերջնականապես բացառելու համար անհրաժեշտ են տեղային գլոբալ լուծումներ»,-նման գրառում է կատարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանի հետ իրականացված աշխատանքային շրջայցի արդյունքում, որոշում է կայացվել տեղադրել շինաղբով բեռնված ավտոմեքենաների մուտքն արգելող ճանապարհային նշաններ, լրացուցիչ տեսանկարահանող սարքեր և ձորին հնարավոր մոտեցման ճանապարհները փակել բետոնե արգելապատնեշներով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ուժեղացնել ոստիկանության կողմից իրականացվող պարեկային հսկողությունը: