Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.
«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։
Այնուհետև քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ Նիկոլը շատ գոհ է հիմա
- ՔՊ-ականներիի կազմակերպած սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում Ադրբեջանի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան
- Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու
- Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. ընդդիմադիր պատգամավորին իրավապահները տարել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին