Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության պետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել. Սեյրան Օհանյան
«Միջադեպի հրահրումն ի սկզբանե եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից և չի կարող այնպես լինել, որ Մհեր Սահակյանն հենց այնպես բարձրանար և կոնֆլիկտ հրահրեր, կամ հարվածեր»,-անդրադառնալով ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ արդեն պայմանավորվել էին իր աշխատասենյակ ժամանած ոստիկանության հետ և հրավիրել էին Մհեր Սահակյանին, որ նա գնար ոստիկանության Արաբկիրի բաժին, բայց այդ պահին ներս է մտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և, կարելի է ասել, իր գործողություններով աշխատասենյակումս կազմակերպեց ներքին խառնաշփոթը: Որովհետև ես, Արծվիկ Մինասյանը և աշխատակազմի ղեկավարը քննարկում էինք, հարցը հարթել էինք և կարող էր իրավական այդ գործընթացը շատ հանգիստ տեղի ունենար: Այստեղ օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից ոստիկանության ներկայացուցիչը՝ պետի տեղակալը, ինքը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել, ինչի իավունքն ինքը չունի և մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում և մեր միջանցքում, ինչն անընդունելի է»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նա հայտնեց, որ ոստիկաններն առաջինը պետք է օրենքը պաշտպանեն և հիշեցրեց, որ երբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջ էր եկել և ոտքով հարվածել Վահե Հակոբյանին, ոստիկանական զորքերը ներս չեն մտել և ձերբակալել Ալեքսանյանին:
«Միակողմանի, կողմնակալ մոտեցում է այս իշխանությունների օրոք, նաև՝ ոստիկանական գործողությունների»,- հայտարարեց Օհանյանը և ներկայացնելով պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը, հավելեց. «Իմ տեղեկություններով, որոնք հայտնել են պատգամավորները, նման կոնֆլիկտային իրավիճակ՝ բարձր տոնով խոսակցություն, ձեռքը սեղանին խփել, առաջին հերթին ՔՊ պատգամավորի կողմից է եղել, որից հետո տեղի է ունեցել այդ կոնֆլիկտը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան