
Հասրաթյան․ Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն...
Գործել ինքնրույն, ամենևին չի նշանակում մերժել բոլորին և ամենը...
Գործել ինքնրույն, նշանակում է՝ մերժել բոլոր նրանց, որոնք գործում են արցախցիների արդար և իրավապահանջ կամքին հակառակ...
Ունենալ ինքնրույն գործելու կամք և վճռականություն, նշանակում է ունենալ վստահելի դաշնակից և կանխատեսելի հակառակորդ...
Այդպես եղել է 1992-ին՝ Շուշիի ազատագրման օպերացիայի նախաշեմին, այդպես էր 1993-ին՝ Քարվաճառն ազատագրելուց հետո, այդպես շարունակվեց, քանի դեռ չեկավ 2018-ի համազգային աղետը ...
Հ.գ.-Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, նույն իրավիճակն է, փոխվել են միայն ժամանակներն ու նրանք, ովքեր ունեն համազգային կարևորության որոշումներ կայացնելու իրավունք...»