Փետրվարին Վրաստանի տնտեսությունն աճել է 5.8%-ով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,8 տոկոս, իսկ հունվար-փետրվարի միջին ցուցանիշը 7,1 տոկոս է, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, առևտուրը, տրանսպորտը և պահեստավորումը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության, անշարժ գույքի, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության ոլորտներում։