Հայտարարվել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթը
Երևանում «Ռուսկի դոմ» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն ազդարարել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» 14-րդ ազգային մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մրցույթը յուրօրինակ հարթակ է ուսուցիչների փորձի փոխանակման և դասավանդման մեթոդների ու լեզվի ուսուցման հմտությունները ցույց տալու համար:
«Կարևոր է այն հանգամանքը, որ 2022 թվականի հաղթողը մարզային դպրոցի ներկայացուցիչ է, ինչը ցույց է տալիս, որ մարզերում ռուսերենի ուսուցման մակարդակը չի զիջում մայրաքաղաքին: Հատկանշական է նաև, որ աշակերտները ևս ոգևորված են՝ մասնակցելու ռուսերենով իրականացվող տարբեր միջոցառումների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
2022 թվականի հաղթողը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սիլվա Ամրազյանն է: Նա նշել է, որ թեև մրցույթը կարող է լարվածություն և անհանգստություն առաջացնել, բայց այն պրոֆեսիոնալ նոր մակարդակի հասնելու ճանապարհ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան