Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի դեպքում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ Անի Հովհաննիսյանի խոսքով, այս ատամները, որպես կանոն, գրեթե արմատ չունեն, հետևաբար շարժվում են և վտանգ ներկայացնում նորածինների համար, որոնք կարող են պատահաբար կուլ տալ դրանք:
Ատամները կարող են նաև դժվարացնել կրծքով կերակրումը կամ վնասել երեխայի լեզուն:
Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն: