Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով այսօր ԱԱԾ և ՊՆ տարածած հաղորդագրություններին, գրում է.
«Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ այլեւս չեն կատարո՞ւմ մեր տարածքում, թե խոստացել են էլ առաջ չգալ:
Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից մի ուրիշ հատված՝ Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Նոր բառապաշար է սա՝ առաջին անգամ է ՊՆ-ի հաղորդագրությունում «թյուրիմացաբար» բառը հանդիպում: Ու վաղը նման հաղորդագրություններն արդեն սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները
- ՊՆ. ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, մեկ զինվոր մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան