Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքի երդվյալ ատենակալ մեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն Թրամփի դատարան ներկայանալու դեպքում, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան, իբր, մեծ գումար է վճարվել նախկին նախագահի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար:
Գործակալության համաձայն՝ Թրամփի դեմ ազմաթիվ մեղադրանքները վերաբերում են բիզնես փաստաթղթերի կեղծմանը։
Թրամփի ժամանումը դատարան սպասվում է ապրիլի 4-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան, իր ներկայության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է հայտարարել իր անմեղության մասին։
Նախկին նախագահը նախկինում հերքել է ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից անօրինական գործողությունները։ Թրամփը նաև ասել է, որ հետապնդումները զուտ քաղաքական են և կապված են 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել
- ԱՄՆ-ը վերածվում է բանանային հանրապետության, հայտարարել է Թրամփի որդին
- Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել. Մասկ
- Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն
- ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրել է հարյուրավոր թանկարժեք նվերներ թաքցնելու մեջ
- Թրամփն իրեն անվանել է միակ թեկնածուն, ով կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան