Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2022-ին աճել են 4.2 անգամ
Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 5 մլրդ 190.4 մլն դոլար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած 2022 թ-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշներից, դրամական փոխանցումների մեծ մասը ստացվել է Ռուսաստանից, որին բաժին է ընկնում փոխանցումների մոտավորապես 69.3%-ը։
Մասնավորապես, 2022 թ-ին Ռուսաստանից փոխանցումների ծավալը կազմել է 3 մլրդ 598.2 մլն ԱՄՆ դոլար՝ 2021 թ-ի համեմատ աճելով 4.2 անգամ։
Նշվում է նաև, որ 12.9%-ն էլ կազմել են ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտները։ Այն կազմել է 671 մլն դոլար՝ 2021-ի համեմատ աճելով 15.6%-ով։
Հրապարակման համաձայն՝ 2022 թ-ին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 583.6 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2.9 անգամ։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո տրանսֆերտների հոսքը և զուտ ներհոսքը զգալիորեն ավելացել է, ինչը նշանակում է, որ թեև կա շոկային գործոն, այնուամենայնիվ տրանսֆերտները չեն նվազում՝ անգամ այն դեպքում, երբ բացառենք պատերազմի հետևանքները»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ 2022թ. Ռուսաստանը և ԱՄՆ-ն կունենան համապատասխանաբար -2,2% և 2.0%, իսկ 2023 թ-ին՝ 1.4% և 0.3% տնտեսական աճ։ Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ՀՆԱ-ի դանդաղ կամ բացասական աճը կարող է չազդել դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի վրա, քանի որ, չնայած տնտեսական իրավիճակին, թե Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից ներհոսքի աճը չի դանդաղել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան