Չիլիում թռչնագրիպից սատկել է 2200-ից ավելի փոկ և պինգվին
Չիլիում թռչնագրիպից սատկել են ավելի քան 1500 փոկ և ավելի քան 700 հումբոլդտի պինգվին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Radio BiobioChile»-ին։
«Չիլիի իշխանությունները ուրբաթ օրը հայտնել են, որ թռչնագրիպի պատճառով սատկել է 1535 մորթյա փոկ և 730 Հումբոլդտի պինգվին», - ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ:
Սատկած կենդանիների մեծ մասը հայտնաբերվել է երկրի հյուսիսում։
«Նման դեպք երբեք չի եղել Չիլիում»,- ասել է ակվակուլտուրայի ծառայության ղեկավար Սոլեդադ Տապիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան