ԵՀ ղեկավարը Ստոլտենբերգի հեռանալուց հետո կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ավարտի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լայենին գլխավորել Դաշինքն արդեն հոկտեմբերին։ Ընդ որում, ԵՀ նախագահի պաշտոնում նրա լիազորություններն ավարտվում են միայն հաջորդ տարի։
Ըստ «The Sun»-ի՝ ֆոն դեր Լայենի նշանակումը մեծ հավանականությամբ դիմադրության կհանդիպի եվրասկեպտիկների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի կողմից: The Sun-ի տեղեկություններով՝ Լոնդոնը մտադիր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուշադրությունը հրավիրել 2013-2019 թվականներին Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար ֆոն դեր Լայենի աշխատանքի ցածր արդյունավետության վրա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներ են համարվում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Կանադայի փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան