Քաղաքագետ. Խնդիրը լուծել է պետք օպերատիվ, էլ ժամանակ չկա, եթե անկեղծ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«ՀՀ-ն փաստացի Ադրբեջանին տարածքներ է փոխանցում (վերջինը 4 քառ կմ տարածք Տեղ գյուղի մոտ), որ Իրանի շուրջ լարվածության կտրուկ սրման իրավիճակում, երբ բոլորը զբաղված կլինեն Իրանի հարցերով, ադրբեջանցիք արագ մտնեն ու վերցնեն Զանգեզուր/Սյունիքի միջանցքը:
ՀՀ վարչապետը կասի ես մեղավոր եմ, բայց արդյոք միակ պատասխանատուն ես եմ, մենք չկարողացանք այն պահել, իսկ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները չիրացրեց, հետևաբար պետք է համակերպվենք եղածի հետ:
Արդյունքում նա իր առջև դրած խնդիրը լիովին կլուծի. -միջանցք կտրամադրի Ադրբեջանին, ինչպես խոստացել է,
- Իրանի մոտ կարդարանա, թե բա ես ունակ չէի պահել, դու էլ քո անվտանգությամբ էր խառը,
- հայ հասարակության մոտ կհայտարարի, թե բա մենք սրման չգնացինք, քանի որ հազարավոր մարդիկ կզոհվեին, իսկ ռուսները մեզ դավաճանեցին,
- թուրքերի մոտ, թե բա ինչ ուզեցիք տվեցինք, եկեք ինձ տեր կանգնեք
- ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մոտ, թե բա ինչ խոսք եմ տվել արել եմ, մնաց 102 ռազմաբազան, բայց դե էդ հանելու համար պետք է ва банк գնամ, ինձ տեր կկանգնե՞ք, քանի որ ռուսները պարզ բացատրել են՝ «мы никуда мы не уйдём, и это уже не вам решать»:
Էս ա:
Խնդրին լուծել ա պետք օպերատիվ, էլ ժամանակ չկա, եթե անկեղծ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ Նիկոլը շատ գոհ է հիմա
- Տիգրան Աբրահամյան. Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել
- Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան