ԱՄՆ-ում համերգի ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը
Երեկ երեկոյան համերգի ժամանակ եղանակի պատճառով փլուզվել է ԱՄՆ Իլինյոս նահանգի Բելվիդեր քաղաքի Ապոլլո թատրոնի տանիքը։ CBS-ը գրում է, որ դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, 28 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Բելվիդերի հրշեջ ծառայության ղեկավար Շոն Շադլը հայտնել է, որ 5 մարդ դեպքի վայրից դուրս է եկել ծանր վնասվածքներով, 18-ը՝ միջին ծանրության, ևս հինգը՝ թեթև վնասվածքներով:
Մյուսները, հավանաբար, ինքնուրույն են հասել հիվանդանոց։ Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել սաստիկ փոթորիկի պատճառով, ոի արագությունը հասել է 90 մղոն/ժ-ի։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել համերգի մեկնարկից 30 րոպե անց։ Թատրոնի ներսում եղել է մոտ 260 մարդ՝ ներառյալ հանդիսատեսը, ելույթ ունեցողներն ու նվագախմբերի անդամները: Թատրոնի տարողությունը մոտ 1500 է։
Բացի տանիքից, նաև աղյուսներ են ընկել։ Դրանք հարվածել են մոտակայքում կայանված մեքենաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա