Ծաղկած ծառերը ձյունածածկ դարձան
Երեկ տեղացած ձյան, եղանակի կըրուկ անկման հետևանքերի մասին դեռ վաղ է խոսել։ Գյուղատնտեսներն անհանգստացած են՝ ծառերի ծաղիկները պատվել են ձյան հաստ շերտով, ի՞նչ կլինի, բերքը չի՞ տուժի։
«Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան էջում նրանք լուսանկերներ են հրապարակել Հայաստանի տարբեր համայնքերից։
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան ցուրտ։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20սմ
- Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին