Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ականներին. Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը գրում է.
«Երեկվանից հետևում եմ սոցիալական տարբեր հարթակներում քպ-ակաների բարձրացրած աղմուկին. ամեն մեկն իր պարտքն է համարում իր ձևով ներկայացնել Մհեր Սահակյանի հարվածը: Հասկանալի է, որ նեղված են՝ այս անգամ հնարավորություն չեն ունեցել իրենց բնորոշ ոհմակային տրամաբանությամբ «միասին հարձակվելու» (դեմ առ դեմի դեպքում իրավիճակը սովորաբար այլ է): Իսկ թե ինչպես են բոլորով հարձակվում ԱԺ-ում և հետո մնում առանց պատասխանատվության, բազմաթիվ դրվագների ականատես եղել ենք: Եվ ամեն անգամ մերժված կամ կարճված քրեական գործերը ինդուլգենցիա են ստեղծել քպ-ականների համար շարունակել նույն ոճով:
Ես ափսոսում եմ երեկվա միջադեպի համար, սակայն կարծում եմ, որ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել: Երեկ դա ԱԺ-ում էր, վաղը կարող է լինել փողոցում, մյուս օրը՝ որևէ այլ հանրային վայրում: Մարդկանց, կամ գոնե մարդկանց զգալի մասի նյարդերն այնքան լարված են, որ ցանկացած պահի կարող են վերածվել բռունցքի: Այդ ժամանակ «միասին հարձակվելը» չի փրկելու և նույնիսկ միասին փախչելը օգուտ չի տալու: Եվ քանի դեռ քպ-ականները ինքնակամ ենթարկվում են քաղաքական թրաֆիքինգի, ինքնակամ իրենց քաղաքական անձնագրերը հանձնել են Հայաստանի և Արցախի ճգնաժամերի համար մեղավոր ՄԵԿ-ին, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ շատ բարդ է պահել էթիկետ և դաստիարակություն:
Եվ վերջում, սոցցանցերում Մհեր Սահակյանի դեմ կռիվ տվողները լավ կլիներ նույն ակտիվությունը ցուցաբերեին ադրբեջանցիների կողմից Տեղ ներխուժելու, գյուղացիների դաշտերը զավթելու վերաբերյալ: Թե չէ բերաններն այնպես են ջուր են առել, ասես դա իրենց պատասխանատվությունը չէ:
Ձեզ իշխանությունը պետք է մարդկանց ցասումից պաշտպանվելու համար, և դա է պատճառը, որ ամեն գնով ուզում եք պահել այն: Մնացած հարցերում դուք չգիտեք ինչ է պատասխանատվությունը, բայց արդեն լավ սերտել եք, թե ինչ է «անիշխանությունը»»։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու․ Տիգրան Աբրահամյան
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու