Թեհրանն արձագանքել է Բաքվի նոր մեղադրանքներին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Թեհրանի հասցեին Բաքվի հնչեցրած նոր մեղադրանքներին, գրում է ParsToday-ը։
Նասեր Քանանին Twitter-ի իր էջում այս կապակցությամբ գրել է.
«Ադրբեջանի կառավարությանը խնդրել ենք պարզաբանել Բաքվի հետ «հակաիրանական միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանից, փոխարենն Իրանի դեմ հնչեցնելով նոր մեղադրանքներ:
Արդյոք այս լռռւթյունը չի վկայո՞ւմ, որ Բաքուն հաստատում է իր ռազմավարական դաշնակցի հայտարարությունը»։