Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից։ Մինչ բուժհաստատությունը լքելը, պապը ողջունել է ղեկավարությանը և բժիշկների ողջ թիմին, բուժանձնակազմին, որոնք այս օրերին նրա հետ էին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա խոսել է լրագրողների և որոշ հավատացյալների հետ: Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ չորեքշաբթի օրը իրեն լավ չի զգացել, բայց հիմա արդեն լավ է։
«Դեռ ողջ եմ», - պատասխանել Է Ֆրանցիսկոսն այն հարցին, թե ինչպես է իրեն զգում: Պոնտիֆիկոսը նաև ասել է, որ չի վախեցել, երբ իրեն վատ է զգացել: Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ նա այցելել է նաև մանկական բաժանմունք, որտեղ մկրտել է նորածնին։
Հիշեցնենք, որ 86-ամյա Ֆրենսիսը մարտի 29-ին շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ ի սկզբանե հաղորդվում էր որպես «սովորական հետազոտություն»: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ պոնտիֆիկոսի դժվար շնչառության պատճառով սրտի հետ կապված խնդիրների կասկած է առաջացել։ Կատարված անալիզներն ու ուսումնասիրությունները լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերել։ Ըստ մամուլի ծառայության՝ բժիշկները նրան բուժել են հակաբիոտիկներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան