«Հրապարակ». Երկու համերգ Երևանում և 7 մլն 700 հազար դրամ համայնքային բյուջեից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին և 29-ին Երևանում համերգներ կկազմակերպի։ Այդ կապակցությամբ համայնքային բյուջեից 7 մլն 700 հազար դրամ է տրամադրվել Արսեն Խնգոյան անհատ ձեռնարկատիրոջը։
Ապրիլի 8-ի համերգը նվիրված է լինելու ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության օրվան։ Ապրիլի 29-ին տեղի ունենալիք համերգը կնվիրվի ջազի միջազգային օրվան, և ելույթ կունենան ջազ բենդ, տարբեր արտիստներ ու դիջեյ։ Համերգները կտևեն առնվազն 90 րոպե»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները