Վարդան Ոսկանյան. Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։
Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Թուրքը եկել է մեր հայրենիք
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան
- Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
- Վարդան Ոսկանյանը Ալիևին հուշել է, թե երբ են Նովրուզի կրակը վառում
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին
- Դե, իրանցիներն ասում էին չէ՝ առյուծի պոչի հետ մի խաղացեք․ Վարդան Ոսկանյան
- Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմն այս պահին քիչ հավանական է. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի ագրեսիվ տարր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին